CARLSBERG ԳԱՐԵՋՈՒՐՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ
Գարեջրի արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` դանիական Carlsberg-ն, ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու տարում ընկերության զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, կրճատվել է 4,2%-ով: Ընկերության պարզաբանմամբ` այս անկումը հիմնականում պայմանավորվել է ընկերության արտադրանքի նկատմամբ համաշխարհային պահանջարկի կրճատմամբ:
Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված համախառն հասույթը տարեկան կտրվածքով աճել է ընդամենը 6%-ով և կազմել 63,6 մլրդ դանիական կրոն:
Carlsberg–ը գործունեություն է ծավալում Արևմտյան և Արևոլյան Եվրոպայի, ինչպես նաև Ասիայի մի շարք երկրոներում: