Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
CNBC. Բիթքոյնը կաճի մինչև 100,000 դոլար
28/03/2023 12:39
Կիսվել

CNBC. Բիթքոյնը կաճի մինչև 100,000 դոլար

Կրիպտոարդյունաբերության ազդեցիկ խաղացողների շրջանում CNBC-ի հարցման համաձայն՝ շուկան պահպանում է ցլային տրամադրությունները բիթքոյնի ապագայի նկատմամբ:

Բիթքոյնն իր ATH-ին հասել է 2021թ. նոյեմբերին՝ մոտ 69,000 դոլար, և այդ ժամանակից ի վեր ընկել է մոտ 60%-ով:

Gemini կրիպտո բորսայի ռազմավարական տնօրեն Մարշալ Բերդը կարծում է, որ այս տարի կրիպտոարժույթի փոխարժեքը կարող է հասնել 100,000 դոլարի: Նրա կարծիքով, եթե առաջին կրիպտոարժույթը կարողանա հաղթահարել նախկին առավելագույնը, ապա «շատ ժամանակ չի պահանջվի էլ ավելի բարձրանալու համար»: Ըստ վերջինիս՝ կրիպտոարժույթից կարող է 10 տարի պահանջվել այս ցուցանիշին մոտենալու համար:

Tether-ի տնօրեն Պաոլո Արդոինոն կարծում է, որ բիթքոյնը կարող է «վերստուգել» 69,000 դոլարի մակարդակը:

Bitters Global-ի գործադիր տնօրեն Օլիվեր Լինչը ակտիվի վերջին աճը վերագրում է ԱՄՆ բանկային ճգնաժամին, որն առաջացել է Silvergate Bank-ի, Signature Bank-ի և Silicon Valley Bank-ի փլուզմամբ:

CNBC-ի լրագրողները նաև հիշեցրել են, որ Coinbase-ի նախկին գլխավոր տեխնիկական պատասխանատու Բալաջի Սրինիվասանը և Goldman Sachs-ի նախկին թոփ-մենեջեր Ռաուլ Պալը գրազ էին եկել բիթքոյնի մինչև 1 մլն դոլարի աճի վրա: Եթե մինչև հունիսի 17-ը առաջին կրիպտոարժույթը չհասնի համաձայնեցված փոխարժեքին, ապա Պալը կհաղթի 1 մլն դոլար և կվերադարձնի իր 1 BTC գրավը:

Արդոինոն նույնպես թերահավատորեն է վերաբերվում այս պնդումին:  Եթե ​​բիթքոյնը հասնի այս մակարդակներին, դա կարող է նշանակել «ամբողջ տնտեսության փլուզում», հավելել է նա։

Գրելու պահին ակտիվը վաճառվում է 28,356 դոլարով՝ մեկ գիշերվա ընթացքում աճելով 1,5%-ով:

Հիշեցնենք, որ 2023թ. մարտին Messari վերլուծական ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ռայան Սելկիսը կանխատեսել էր 12 ամսվա ընթացքում բիթքոյնի աճը մինչև 100,000 դոլար։  Նա առաջին կրիպտոարժույթը համարում է անվտանգ ներդրում ԱՄՆ տնտեսության խնդիրների ֆոնին։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9