Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Forbes. Աշխարհի ամենահարուստ հայերը – 2023թ.
05/04/2023 12:34
Կիսվել

Forbes. Աշխարհի ամենահարուստ հայերը – 2023թ.

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Միլիարդատերերի 2023թ.-ի ցուցակում հայտնվել է 9 հայ միլիարդատեր: 2023թ.-ի Forbes-ի ցուցակում առաջին անգամ նշվել է Հայաստանը՝ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի փոխարեն արդեն ՀՀ ներկայացուցիչ է։ Նշենք նաև, որ զգալիորեն աճել են մեր որոշ ռուսաստանաբնակ հայրենակիցների կարողությունները։ Պատճառը շատ պարզ է, 2022թ.-ի գարնանը` Ուկրաինայում սկսված պատերազմի պատճառով Ռուսաստանյան միլիարդատերերի կարողությունները բավական ցածր էին գնահատվել։

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը գնահատվել է 3.2 մլրդ դոլար, 2022թ.-ի համեմատ այն նվազել է 0.3 մլրդ դոլարով։ Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 905-րդ հորիզոնականը։

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2023թ․-ի ցուցակի 1,104-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 2.7 մլրդ դոլար: 2022թ. համեմատ արձանագրվել է աճ 1.6 մլրդ դոլարով։

Yota հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանի կարողությունը կազմել է 2.2 մլրդ դոլար, նա ցուցակի 1,368-րդ հորիզոնականում է։ 2022թ.-ի համեմատ այն աճել է 1.2 մլրդ դոլարով։

Fix Price խանութների ցանցի համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանի կարողությունը գնահատվել է 2.1 մլրդ դոլար՝ 1,434-րդ հորիզոնական։ 2022թ. համեմատ արձանագրվել է անկում 1 մլրդ դոլարով։

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը 2 մլրդ դոլար է, 2022թ. համեմատ փոփոխություններ չեն արձանագրվել։ Նա ցուցակի 1,516-րդ հորիզոնականում է։

Էդուարդո Էռնեկյանը ցուցակի 1,575-րդ հորիզոնականում է, 2022թ. համեմատ նրա կարողությունն աճել է 0.4 մլրդ դոլարով և կազմել 1.9 մլրդ դոլար։

Նուբար Աֆեյանի կարողությունը 1.6 մլրդ դոլար է, նա ցուցակի 1,804-րդ հորիզոնականում է։ 2022թ. համեմատ Աֆեյանի կարողությունը նվազել է 0.1 մլրդ դոլարով։

Քիմ Քարդաշյանի կարողությունը նվազել է 0.6 մլրդ դոլարով և կազմել 1.2 մլրդ դոլար։ Նա ցուցակի 2,259-րդ հորիզոնականում է։

Ռուբեն Վարդանյանի կարողությունն աճել է 0.2 մլրդ դոլարով և կազմել 1.2 մլրդ դոլար, նա նույնպես ցուցակի 2,259-րդ հորիզոնականում է։

Ամենաերիտասարդ հայ միլիարդատերը Քիմ Քարդաշյանն է, որը 42 տարեկան է, ամենատարեցը՝ Էդուարդո Էռնեկյանը՝ 90 տարեկան։

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44