
ՈՒՈԼ-ՍԹՐԻԹՈՒՄ ԲՈՆՈՒՍՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Նյու Յորքի Բյուջետային վերահսկողության անկախ հանձնաժողովի հրապարակած զեկույցի համաձայն` 2011 թվականի արդյունքներով ԱՄՆ առաջատար ֆինանսական կառույցների ղեկավարների ու աշխատակիցների պարգևավճարները կրճատվել են շուրջ 25%-ով: Ըստ կանխատեսումների` բոնուսների անկում կգրանցվի նաև այս տարի:
Միևնույն ժամանակ, սպասվում է, որ 2012 թվականին Ուոլ-Սթրիթում կկրճատվի 4300 աշխատատեղ, իսկ աշխատավարձերը կնվազեն 7,5%-ով:
Նշենք, որ Ուոլ-Սթրիթի ֆինանսական կառույցներն ապահովում են Նյու Յորքի բյուջեի գերակշիռ մասը: