Ուզբեկստանը քաղաքացիներին թույլ է տալիս վարկեր վերցնել ներկրվող ապրանքներ գնելու համար
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ստորագրել է օրենքը, որը թույլ է տալիս հանրապետության քաղաքացիներին վարկեր վերցնել ներկրվող ապրանքներ գնելու համար։
«Սույն օրենքը փոփոխում է «Սպառողական վարկի մասին» Ուզբեկստանի Հանրապետության օրենքը՝ նախատեսելով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վաճառվող ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև Ուզբեկստանից դուրս արտադրված ապրանքների և ծառայությունների տրամադրման հնարավորությունը»,- ասված է փաստաթղթում։
Միաժամանակ նշվում է, որ փոփոխություններին համապատասխան, վարկի գումարը փոխանցվում է վարկառուի բանկային հաշվին. դրա կանխիկ տրամադրումը չի թույլատրվում։
Մինչ այս Ուզբեկստանում սպառողական վարկերը տրամադրվել են միայն տեղական արտադրության ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար: Դրանց ծավալն անցյալ տարվա վերջին կազմել է 21.6 տրիլիոն սում (մոտ 2 միլիարդ դոլար)։
Օրենքն արդեն ուժի մեջ է մտել: