2023թ. հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-փետրվար ամիսներին ամիսներին Հայաստանում արտադրվել է 44,777.1 տոննա հաց։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 1.4%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 2.7%-ով և կազմել 25,479.6 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 35.1%-ով և կազմել 242.4 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունը նվազել է 17.7%-ով և կազմել 612.3 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունն աճել է 11.0%-ով և կազմել 1,223.8 տոննա։