Tesla-ն մտադիր է ընթացիկ տարում ինքնավար մեքենաների զանգվածային արտադրություն սկսել
Tesla-ն նախատեսում է սկսել ամբողջովին ինքնավար համակարգով էլեկտրական մեքենաների արտադրություն։
«Կարծում եմ՝ մենք դա կանենք այս տարի»,- ասել է Իլոն Մասկը, – «Կա հստակ միտում դեպի լիարժեք ինքնավար մեքենաներին անցնելու»:
Tesla-ում ակնկալում են զգալի շահույթ ստանալ նման մեքենաների վաճառքից։
Հիշեցնենք՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Tesla-ի նկատմամբ հետաքննություն է սկսել 2021 թվականին՝ կապված այն տեղեկությունների հետ, որ ընկերության մեքենաները կարող են ինքնավարվել ավտոպիլոտի ռեժիմով: Հետաքննությունը սկսվել է այս ապրանքանիշի էլեկտրական մեքենաների հետ կապված մի շարք վթարներից հետո, որոնք տեղի են ունեցել ավտոպիլոտի պատճառով: