GFN.AM-ը Հայաստանում գործարկում է NVIDIA GeForce Now-ն՝ խաղային ծառայության բետա թեստից հետո
2023 թվականի ապրիլի 21-ին Հայաստանում GeForce Now խաղային ծառայությունն ավարտում է բետա թեստավորումը և հնարավորություն է տալիս խաղալ բոլոր ցանկացողներին։
2023 թվականի փետրվարի վերջին GFN.AM-ը հայտարարեց բետա թեստի գրանցման մեկնարկի մասին․ մեկուկես ամսում ավելի քան երեսունհինգ հազար մարդ հասանելիություն է ստացել NVIDIA GeForce NOW ծառայության փորձարկմանը: Նրանցից շատերն արդեն գնահատել են սպասարկման որակը և փորձել տարբեր խաղեր։ Ապրիլի 21-ից ծառայությունը բաց կլինի բոլոր ցանկացողների համար։
GFN.AM-ի առաջին խաղացողներն ընտրեցին հայտնի խաղեր, օրինակ՝ Counter-Strike, Fortnite, Genshin Impact, բայց դրանք խաղացին ոչ միայն համակարգիչներով, այլ նաև բջջային սարքերով, օրինակ սմարթֆոններով: Այնպիսի խաղերը, ինչպիսիք են Fortnite-ը կամ Genshin Impact-ը, սմարթֆոններով խաղալը եզակի փորձ է տալիս, քանի որ մշակողները խաղի կառավարումը հարմարեցրել են այս տեսակի սարքին։ Իսկ GFN.AM ծառայությունը ցանկացած սարք վերածում է խաղային սարքի՝ անկախ դրա հզորությունից։
Ցանկացողները կարող են ստեղծել հաշիվ GFN.AM-ում և ընտրել բաժանորդագրության հարմար տարբերակ։ Առաջարկվում է երեք տարբերակ.
Հիմնական–ը՝ անվճար բաժանորդագրություն է, որը թույլ է տալիս ծանոթանալ խաղային ծառայությանը։ Այս բաժանորդագրությունը չի աջակցում NVIDIA RTX և DLSS տեխնոլոգիաները և տալիս է մինչև 30 րոպե խաղային սեանսների հնարավորություն:
Պրեմիումը բաժանորդագրություն է, որը բացում է խաղային ծառայության ռավելությունների մեծ մասը՝ հերթում առաջնահերթություն, VIDIA RTX և DLSS տեխնոլոգիաների աջակցություն, մինչև 6 ժամյա խաղային սեանսներ:
Ultimate-ը բաժանորդագրություն է, որը տալիս է բոլոր «Պրեմիում» հնարավորությունները և ավելացնում է բացառիկ մուտք դեպի RTX 3080 սերվերներ այսօր, RTX 4080-ին ՝ապագայում: Կետայնությունը՝ մինչև 4K, կադրերի արագությունը՝ մինչև 120 կադր/վ:
GFN.AM խաղային ծառայությունը Հայաստանի տարածքում տեղադրել է սերվերներ, ինչը թույլ է տալիս հնարավորինս խուսափել ուշացումներից, ինչը հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր խաղում են բազմաֆունկցիոնալ խաղեր և ոչ միայն։ «Հիմնական» բաժանորդագրությունն անվճար է, իսկ “Premium” կամ “Ultimate” բաժանորդագրության արժեքը դուք կարող եք իմանալ կայքում:
Համակարգչին ներկայացվող պահանջները նվազագույնն են, գլխավորն այն է, որ դուք ունենաք որակյալ ինտերնետ 20 Մբիթ/վրկ արագությամբ։ Կարող եք խաղալ ինչպես սմարթֆոնից, այնպես էլ պլանշետից, հեռուստացույցից: Թե ինչպես կարգավորել ձեր սարքը՝ կարդացեք այստեղ:
GFN.AM-ի օգտատերերը կարող են սկսել խաղալ հիմնական բաժանորդագրությամբ, այնուհետև խելամտորեն ընտրել այն տարբերակը, որը լավագույնս համապատասխանում է իրենց սիրելի խաղերին և նաև կապի որակին: Նրանց համար, ովքեր ընտրում են “Ultimate” բաժանորդագրությունը, ծանոթ խաղերը կարող են բացահայտվել այլ կողմից՝ գրաֆիկայի առավելագույն մակարդակ, լավ զարգացած տեքստուրա, իրատեսական պատկեր: Դրա հետ մեկտեղ սարքին ներկայացվող պահանջները նվազագույնն են․ կարիք չկա գնելու հզոր համակարգիչ։ Դրա շնորհիվ խաղերը նախատեսված են ամենալայն աուդիտորիայի համար։
«Հայաստանում մեր գործընկերը IDBank-ն է։ Այս ընկերության աջակցությունը հնարավորություն է տվել ներդնել GeForce NOW Powered by GFN.AM-ը գերազանց մակարդակով և ամենաբարձր որակով»,- ասաց GFN.AM-ի գործադիր տնօրեն Կարեն Մարգարյանը:
«Ուրախ ենք, որ NVIDIA GeForce Now-ի բետա թեստավորումը հաջող է ընթացել, և այսօր արդեն խաղերի սիրահարները հնարավորություն ունեն լիարժեք վայելելու ծառայությունը։ Հիշեցնեմ, որ Ձեր ընտրած փաթեթի դիմաց կարող եք արագ և հարմարավետ կերպով կատարել վճարումներ ինչպես քարտերի, այնպես էլ Idram & IDBank հավելվածի միջոցով QR կոդով»,- ասաց IDBank-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը։
GFN.AM ծառայությունը հետաքրքիր կլինի նաև նրանց համար, ովքեր կցանկանան փորձել նոր խաղեր, որոնք գործարկվում են ընկերության սերվերների վրա՝ գրեթե ակնթարթորեն, կարիք չկա սպասել բաշխիչ փաթեթի ներբեռնմանը և լրացուցիչ թարմացումներին։ Ձեր խաղերը միշտ ակտուլ են, բոլոր թարմացումներն իրականացվում են ինքնստինքյան։ Առաջին քայլը դեպի թոփ խաղերի աշխարհ սկսվում է GFN.AM-ում գրանցումից ։
GFN.AM-ը Հայաստանում և ԱՊՀ երկրներում գործող NVIDIA-ի GeForce տեխնոլոգիաների վրա գործող խաղային ծառայություն է: Ծառայությունը թույլ է տալիս օգտատերերին պահանջկոտ խաղեր գործարկել Windows, macOS, Android կամ iOS-ով աշխատող գրեթե ցանկացած սարքի վրա: GFN.AM-ը համատեղելի է խաղերի վաճառքի ամենախոշոր հարթակների հետ, առաջարկում է խաղեր գործարկել անմիջապես գրադարանից Steam-ում, EGS-ում, Ubisoft Connect-ում: