ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 4.5% ԱՃ
2012 թվականի փետրվարին, հունվարի համեմատ, ՀՀ արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալն աճել է 4.5%-ով և կազմել 77.3 մլրդ ՀՀ դրամ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ապահովել է 16.2% աճ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ամփոփ վիճակագրական ցուցանիշների համաձայն` 2012 թվականի հունվար-փետրվարին ՀՀ արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 148.3 մլրդ ՀՀ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 18.5%-ով:
Նշենք նաև, որ ըստ ճշգրտված տվյալների` ընթացիկ տարվա հունվարի ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 71.5 մլրդ ՀՀ դրամ: