Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Crunchbase. VC-ի ֆինանսավորումը Web3 ստարտափներին նախորդ տարվա համեմատ նվազել է 82%-ով
25/04/2023 19:30
Կիսվել

Crunchbase. VC-ի ֆինանսավորումը Web3 ստարտափներին նախորդ տարվա համեմատ նվազել է 82%-ով

Համաձայն Crunchbase-ի տվյալների՝ Web3 ստարտափների վենչուրային կապիտալի ֆինանսավորումը տարեկան կտրվածքով նվազել է 82%-ով՝ 2022թ. առաջին եռամսյակի 9,1 մլրդ դոլարից նվազելով մինչև 2023թ. առաջին եռամսյակի 1,7 մլրդ դոլարի, որը հանդիսանում է Web3 ստարտափի ֆինանսավորման ամենացածր գումարը 2020թ. 4-րդ եռամսյակում հրապարակված 1,1 մլրդ դոլարից ի վեր, մի ժամանակ, երբ «շատերը երբեք չէին լսել Web3-ի մասին»:

Գործարքների հոսքը կամ VC-ների և Web3 ստարտափների միջև ընդհանուր գործարքների թիվը նույնպես զգալի անկում է գրանցել՝ 2023թ. 1-ին եռամսյակում գրանցվել է 333 գործարք, ինչը տարեկան անկում է կազմում մոտավորապես 33%:

Crunchbase-ն ընդգծում է, որ «վենչուրային ֆինանսավորումը նվազել է գրեթե բոլոր ոլորտներում», սակայն Web3-ի ֆինանսավորման նվազման մեծ մասը վերագրում է ներդրողներին, որոնք վերջին մի քանի ամիսների ընթացքում ընտրում էին ռիսկային մոտեցում՝ հնարավորություններ փնտրելով «արդյունաբերություններում, որոնք նրանք լավագույնս գիտեն, ինչպիսիք են կիբերանվտանգությունը կամ SaaS-ը, այլ ոչ թե ինտերնետի հաջորդ կրկնության խոստումը»:

Galaxy Research-ի կողմից ապրիլի 11-ին հրապարակված մեկ այլ զեկույցում ընկերությունը դիտարկել է վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր կրիպտո ընկերություններում VC ներդրումների ավելի մեծ ծավալը:

Web3-ի ֆինանսավորման վերջին միտման պես, զեկույցը ցույց է տալիս, որ 2023թ. 1-ին եռամսյակում բոլոր կրիպտո ֆիրմաներում ներդրված 2,4 մլրդ դոլարը 80% անկում է գրանցել 2022թ. 1-ին եռամսյակում գրանցված 13 մլրդ դոլարից:

Հատկանշական է, սակայն, թեև կապիտալ ներդրումները զգալիորեն նվազել են տարեկան կտրվածքով՝ զեկույցում նշվում է, որ VC կրիպտո գործարքների թիվը 2023թ. 1-ին եռամսյակում աճել է շուրջ 20%-ով՝ 2022թ. 4-րդ եռամսյակի համեմատ:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58