Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
IFC-Ը ԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՑ
27/03/2012 14:30
Կիսվել

IFC-Ը ԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՑ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելմային:

«Կառավարության գերակա խնդիրը Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումն է և միջին խավի ձևավորումը: Այդ տեսակետից, մեծապես կարևորում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի օժանդակությամբ մասնավոր ձեռներեցության խրախուսումը և խթանումը»,- հանդիպման շրջանակներում ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Թոմաշ Թելմային արդյունավետ համագործակցության համար և նշել, որ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել՝ IFC-ի հետ հարաբերություններն ընդլայնելու նպատակով:

Թոմաշ Թելման գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության մակարդակից և կարևորել մեր երկրի հետ համատեղ ծրագրերի իրականացումը տարբեր բնագավառներում:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են մեր երկրի արժեթղթերի շուկայի զարգացմանը, էներգետիկ ոլորտում և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերին առնչվող հարցեր:

Վարչապետը հիշեցրել է, որ IFC-ի հետ համագործակցության արդյունքում իրականացված բարեփոխումների արդյունքում Համաշխարհային բանկի «Գործարարություն 2012. Գործարարությունն ավելի թափանցիկ աշխարհում զեկույցում» նախորդ տարվա համեմատ Հայաստանի դիրքը բարելավվել է 6 կետով, և մեր երկիրն այժմ վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 55-րդ տեղը:

Այս համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են ներդրումային միջավայրի բարեփոխումներին և կարևորել հարկային ոլորտում, սննդի անվտանգության բնագավառում, արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված համատեղ նոր ծրագիրը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45