Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
«ԵՎՐՈԹԵՐՄ»-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է  6.8 ՄԼՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
28/03/2012 16:22
Կիսվել

«ԵՎՐՈԹԵՐՄ»-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է 6.8 ՄԼՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 28-ին, այցելել է «Եվրոթերմ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է 1998թ-ին հիմնադրված մրգերի, բանջարեղենի վերամշակման և բնական հյութերի, պահածոների և խտահյութերի արտադրությամբ զբաղվող ընկերության արտադրանքին ու առաջիկա ծրագրերին:

Նշենք, որ ընկերության սննդային ապրանքներն արտադրվում և վաճառվում են «Նոյան», «Մենք», «Ֆիեստա» և «Ալպենջուս» ապրանքանիշերով: «Եվրոթերմ»-ը հանդիսանում է Հայաստանի առաջատար արտադրող և արտահանող ընկերություններից մեկը, որի «Նոյան» ապրանքանիշով բնական հյութերի և նեկտարների արտահանման ծավալները կազմում են վաճառքի ընդհանուր ծավալների մոտ 50%-ը, մուրաբաների և պահածոներինը՝ 92%-ը, իսկ խտահյութերի դեպքում այս ցուցանիշը կազմում է 9%: Ներկայում ընկերության արտադրանքն իրացվում է ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ուկրաինայիում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Վրաստանում, ԱՄԷ-ում, Իրանում:

Գյուղատնեսական հումքի ձեռքբերման գների կայունացման, հումքի որակի վերահսկողության համակարգի ներդրման նպատակով ընկերությունն Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ գյուղում ձեռք է բերել շուրջ 140 հա հողատարածք: Տնկվել է 10 հազարական ծիրանենի և դեղձենի, 60 հազար խաղողի վազ, 4 հազար կեռասենի, 100 ընկուզենի: Հողատարածքներում վարվում է օրգանական գյուղատնտեսություն:

Արտահանման շուկաներում վաճառքների ծավալների շարունակական աճն ապահովելու և արտադրական ծավալների ընդլայնման նպատակով ընկերությունն իր հողատարածքներին կից՝ Վանանդ համայնքում նախատեսում է կառուցել մրգի վերամշակման նոր գործարան, որտեղ կտեղակայվեն տոմատի և թարմ մրգերի վերամշակման, ասեպտիկ պարկերում առաջնային և խտացված խյուսերի արտադրությունները:

Սարքավորումների արտադրական հզորությունը թույլ կտա վերամշակել օրական 350 տոննա միրգ և բանջարեղեն, արտադրել 150 տոննա մրգային խտահյութ կամ 60 տոննա տոմատի մածուկ, իսկ ամռանը և աշնանն ընդհանուր առմամբ վերամշակել 40 հազար տոննա միրգ և լոլիկ, ստանալով՝ 12 հազար տոննա մրգային խտահյութ և 2 հազար տոննա տոմատի մածուկ:

Նոր գործարանի կառուցման և թողարկման համար պահանջվում է մոտ 6 մլն 800 հազար դոլարի ներդրում: Նախատեսվում է, որ այդ նպատակով ընկերությունն իր միջոցների հաշվին կներդնի 1 մլն 700 հազար դոլար, իսկ մյուս 5 մլն 100 հազարը կներգրավվի երկարաժամկետ վարկային միջոցների հաշվին:

Նոր գործարանի շինարարական աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա հունվարին և նախատեսում է ավարտել մինչ 2012-ի մայիսի 15-ը:

Գործարանի հոսքագծերը կներկրվեն Իտալիայից, որոնց տեղակայման և թեսթավորման աշխատանքները կավարտվեն մինչ հունիսի 20-ը: Այսպիսով՝ ընկերության նպատակն է պատրաստվել ծիրանի վերամշակմանը:

Սույն ներդրումային ծրագրի իրականացման համար ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով:

2011թ.-ին «ՓՄՁ ներդրումներ» Ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից հավանության է արժանացել մրգերի, բանջարեղենի վերամշակման և բնական հյութերի արտադրության ծավալների ընդլայման ընկերության ծրագիրը, ինչի արդյունքում ընկերությանն է տրամադրվել է 220 մլն դրամի վարկ: Վարկային միջոցներն ուղղվել են շրջանառու միջոցների համալրմանը, մասնավորապես` գյուղմթերքների մթերմանը և արտադրության համար անհրաժեշտ այլ հումքերի ձեռքբերմանը:

Ընկերությունն ունի 323 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 110-120 հազար դրամ:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46