ԱՄՆ-Ն ՍԱՌԵՑՐԵԼ Է ՀՍ.ԿՈՐԵԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ-ն դադարեցրել է հումանիտար օգնության մատակարարումները Հյուսիսային Կորեա: Այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը:
Նշենք, որ նման որոշման պատճառը Ծիր Կաթին հրթիռ ուղարկելու՝ Հյուսիսային Կորեայի մտադրությունն է: ԱՄՆ փորձագետները կասկածում են, որ իրականում Հյուսիասյին Կորեան ցանկանում է նոր սերնդի բալիստիկ հրթիռների փորձարկումներ իրականացնել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կողմից Հս.Կորեային տրամադրվող հումանիտար օգնության դիմաց վերջինս պարտավորվել էր հրաժարվել ատոմային և հրթիռային փորձարկումներից:
2012 թվականին ԱՄՆ-ն Հս.Կորեային պետք է տրամադրեր 240 հազար տոննա սննդամթերք: