Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Ucom-ի աջակցությամբ կայացել է «Գիտելիքն ուժ է» մենթալ թվաբանության 4-րդ միջազգային օլիմպիադան
08/05/2023 18:05
Կիսվել

Ucom-ի աջակցությամբ կայացել է «Գիտելիքն ուժ է» մենթալ թվաբանության 4-րդ միջազգային օլիմպիադան

Ucom ընկերության աջակցությամբ մայիսի 6-7-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է «Գիտելիքն ուժ է» մենթալ թվաբանության 4-րդ միջազգային օլիմպիադան։ Տարվա կրթական խոշորագույն իրադարձությանը մասնակցել է 4-16 տարեկան 600 աշակերտ Երևանից, Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ու Ռուսաստանից, որոնք հնարավորություն էին ստացել ևս մեկ անգամ ցուցադրելու իրենց գիտելիքներն ու հմտությունները:

Օլիմպիադան կազմակերպել է լրացուցիչ կրթական ոլորտում լայնամասշտաբ գործունեություն ծավալող IQ Center Global Education-ը: IQ Center-ը, հանդիսանալով Հայաստանի Մենթալ թվաբանության ասոցիացիայի հիմնադիրը և աշխարհում մենթալ թվաբանության հիմնադիր PAMA Global և SAMA Global միջազգային ասոցիացիաների միակ և պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում, արդեն 6 տարի է՝ Երևանի ու մարզերի հազարավոր երեխաներին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել մենթալ թվաբանությունը:

«Ուրախ ենք ոչ միայն միջոցառման տեխնիկական աջակիցը հանդիսանալ` ապահովելով արագագործ ինտերնետ կապը, այլև շնորհավորում ենք 12-ամյա Արինա Աբելյանին Մարտունուց ու 8-ամյա Էդուարդ Փաշայանին Երևանից՝ սուպեր հաղթողների տիտղոսին և Ucom-ի հատուկ մրցանակներին արժանանալու համար», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Մենթալ թվաբանության 4-րդ միջազգային օլիմպիադան համախմբել է մի շարք պատվավոր հյուրերի՝ կրթական հաստատությունների ղեկավարների, առաջատար բիզնեսների ներկայացուցիչների, երգիչների, դերասանների ու արվեստագետների, որոնց ներկայությունը ոգևորել է մասնակիցներին:

Օլիմպիադան ամփոփվել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ: Մասնակից բոլոր երեխաները հատուկ նվերներ են ստացել IQ Center Global Education-ից: Իսկ հաղթական հորիզոնականներ զբաղեցրած տասնյակ մասնակիցներ նվերների են արժանացել Օլիմպիադայի հովանավորների ու գործընկերների կողմից: Մրցույթից հետո երեխաները դիտել են շոու ծրագիր, մասնակցել խաղերի, վիկտորինաների, ֆլեշմոբերի, ռոբոտաշինության և արվեստի վարպետաց դասերի: Մասնակիցներին ուղեկցող ավելի քան երկու հազար ծնողների համար միջոցառման ողջ ընթացքում գործել է ցուցահանդես:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64