
STARBUCKS-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 97%-ՈՎ
Starbucks սրճարանների ցանցից հայտնել են, որ անցած եռամսյակի արդյունքներում ընկերության զուտ շահույթը նվազել է 97%-ով և անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցախ 158.4 միլիոն դոլարի փոխարեն կազմել է 5.4 միլիոն դոլար:
Հետաքրքրական է, որ ընկերության եկամուտները վերոնշյալ եռամսյակում աճել են 100 միլիոն դոլարով և կազմել են 2.5 միլիորդ դոլար:
Starbucks-ի ղեկավարուրթյունը նաև հայտարարել է, որ 2009թ.-ին իրենք պատրաստվում են կրճատել նաև ԱՄՆ տարածից դուրս գտնվող սրճարանների թիվը մինչև 600 սրճարան: