Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Բերդավանը գրեթե ամբողջությամբ լուսավորվել է
17/05/2023 15:01
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Բերդավանը գրեթե ամբողջությամբ լուսավորվել է

Սահմանապահ Բերդավանը Տավուշի մարզի այն գյուղերից է, որտեղ նոր տեխնոլոգիաներով աշխատող ենթակառուցվածքներն սկսել են տեղակայվել 2016 թվականից: Երկարատև ազդեցության ծրագրի արդյունքը տարեցտարի ավելացել  է. լուսավորվել են նոր փողոցներ, թեթևացել է  համայնքի ֆինանսական բեռը: Այդ հարցում գյուղին աջակցել են տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Գործընկերության ամփոփ պատկերը փաստում է, որ հեռավոր և հատկապես սահմանամերձ գյուղերում ենթակառուցվածքներ զարգացնելը սկզբունքային մոտեցում է դարձել աջակցող կողմերի համար:

Մինչև 2021 թվականը, Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագրով, Բերդավանում տեղադրվել է 440 LED-լուսարձակ: Էներգախնայող համակարգի ներդրման արդյունքում լուսավորել է 15 կմ ճանապարհահատված: 2022 թվականին էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է ևս 65-ով՝ ընդհանուր առմամբ լուսավորելով ճանապարհի 2,3 կմ երկարությամբ հատված: Միայն փողոցների լուսավորության ծրագրով, 2016-2022 թվականներին տեղադրվել է 505 LED-լուսարձակ՝ լուսավորելով շուրջ 17,3 կմ երկարությամբ ճանապարհ: Վերջին ծրագրից հետո Բերդավանն արտաքին լուսավորության խնդիր գրեթե չունի: Ծրագրերի իրականացման ընթացքում իր ներդրումն է ունեցել նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը:

«Տարիների ընթացքում հասել ենք այնպիսի վիճակի, որ արդեն ունենք գրեթե 100%-ով լուսավորված գյուղ: Ծրագիրը կարևոր է մի քանի տեսանկյունից. լուծվում է գիշերային ժամերին անվտանգ անցուդարձի խնդիրը, տնտեսվում են համայնքի միջոցները, իսկ երիտասարդությունը, տեսնելով արդյունքը, իր վաղվա օրը փորձում է տեսնել գյուղում: Եթե գյուղում ենթակառուցվածքները զարգացած չլինեն, գյուղացին այստեղ չի մնա: Մեր գերխնդիրը բարենպաստ պայմաններ ստեղծելն է՝ գյուղացուն գյուղում պահելու համար»,-ասել է Բերդավանի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանը:

Բերդավանում համոզված են, որ ենթակառուցվածքների զարգացումն ու տարբեր ծրագրերի իրականացումը թույլ կտա հնարավորինս մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը: Իսկ համաչափ զարգացման հեռանկարը կնպաստի երիտասարդների ներուժը ծննդավայրում օգտագործելու հնարավորությանը:

Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համագործակցության արդյունքում 2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար ներդրվել է ավելի քան 120 մլն դրամ: LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, ծառայում են անհամեմատ ավելի երկար և սպառում 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52