ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՀՀ Կառավարության որոշման համաձայն փոփոխություն է կրել մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքը ՀՀ տարածքից արտահանելու դեպքում դրա ներմուծման համար գանձված ԱԱՀ գումարի վերադարձման կարգը։ Կառավարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ գումարը ստանալու համար անձն այսուհետև դիմելու է միայն մաքսային մարմին (հարկային մարմին այլևս չի դիմելու)` ներկայացնելով համապատասխան դիմում։ Կառավարությունը վստահ է, որ այս որոշմամբ կբարելավվեն գործարար միջավայրի պայմանները։