Բիզնես

USD BUY - 366.00-1.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 431.00+1.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 69317.50+4.99 TOPIX - 3999.60+3.03
STOCKS CHINA:  HANG SENG - 24842.67+0.50 SSEC - 4096.47+1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
15/06/2026  CBA:  USD - 368.06-0.12 GBP - 494.16+0.43
15/06/2026  CBA:  EURO - 427.39+1.3
15/06/2026  CBA:  GOLD - 49534+1299 SILVER - 793.19+38.03
FACEBOOK, IPO, NASDAQ. ՏԱՐՎԱ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է
06/04/2012 11:43
Կիսվել

FACEBOOK, IPO, NASDAQ. ՏԱՐՎԱ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է

Facebook-ն իր IPO-ն (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում) կիրականացնի ամերիկյան բարձրտեխնոլոգիական Nasdaq բորսայում: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր սեփական հավաստի աղբյուրներին:

Ըստ վերլուծաբանների՝ Facebook-ի նման որոշումը սպասելի էր, քանի որ հենց Nasdaq բորսայում են շրջանառվում առաջատար ինտերնետային ընկերությունների մեծ մասի, մասնավորապես նաև Apple-ի, Intel-ի, Microsoft-ի և Google-ի  արժեթղթերը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցն արգելել էր ալտերնատիվ բորսաներին գործառնություններ իրականացնել իր արժեթղթերով: Նման քայլն, ընկերության պարզաբանմամբ, հնարավորություն կտա IPO-ի ժամանակ առավել ճիշտ գնահատել ընկերության բաժնետերերի շրջանակները: Միևնույն ժամանակ, ներդրողները հնարավորություն կունենան հստակ պատկերացում կազմել ընկերության արժեթղթերի իրական գնի վերաբերյալ:

IPO իրականացնելու նպատակով իր համապատասխան դիմումը Facebook-ն ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հաձնաժողով (SEC) ներկայացրել էր ընթացիկ տարվա փետրվար ամսին: Ինչպես նշվում է SEC-ին ներկայացված փաստաթղթերում` Facebook-ը մտադիր է IPO-ի արդյունքում ներգրավել նվազագույնը 5 մլրդ ԱՄՆ դոլար: Վերլուծաբանների գնահատմամբ` IPO-ի շրջանակներում ընկերությունը կգնահատվի 75-100 մլրդ դոլար:

Հատկանշական է, որ SEC-ի ներկայացված փաստաթղթերում Facebook-ը հրապարակել է որոշ ֆինանսական ցուցանիշներ: Համաձայն այս ցուցանիշների՝ 2011 ֆինանսական տարվա արդյունքներով Facebook-ի հասույթը կազմել է 3.71 մլրդ դոլար, իսկ շահույթը, մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 65%-ով, կազմել է 1 մլրդ դոլար:

Նշենք, որ մինչ IPO իրականացնելը Facebook-ը մասնավոր ընկերություն է, ինչը նշանակում է, որ ընկերության արժեթղթերը չեն կարող շրջանառվել ավանդական բորսաներում: Այլընտրանքային տարբերակ են ալտերնատիվ բորսաները:

15/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.12
Եվրո (EUR)
427.39
+1.3
Ռուբլի (RUR)
5.0809
+0.0123
Լարի (GEL)
138.6
-0.07
49534
+1299
Արծաթ
793.19
+38.03