Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 78.2%-ը Երևանից է. 2023թ. հունվար-մարտ
23/05/2023 17:50
Կիսվել

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 78.2%-ը Երևանից է. 2023թ. հունվար-մարտ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 381.1 մլրդ դրամ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 72.1 մլրդ դրամով կամ 23.33%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 782 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 78.2%։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 302.38 մլրդ դրամ կամ  1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 79.34%։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակը հետևյալն է՝ «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ Տոբակո», «Փրիթի Ուեյ»։

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 20.66% կամ 78.72 մլրդ դրամ հարկ։

Կոտայքի մարզը ներկայացված է 54 ընկերությամբ՝ 5.4%։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 15.3 մլրդ դրամ կամ 4.02%։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Տրանսգազ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 28 ընկերությամբ՝ 2.8%։ Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 15.08 մլրդ դրամ կամ 3.96%։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 19 ընկերությամբ՝ 1.9%։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 21.23 մլրդ դրամ կամ 5.57%։ Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 21 ընկերությամբ՝ 2.1%։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 8.83 մլրդ դրամ կամ 2.32%։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 34 ընկերությամբ՝ 3.4%։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 5.56 մլրդ դրամ կամ 1.46%։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Կանտուսն է։

Շիրակի մարզը ներկայացված է 30 ընկերությամբ՝ 3.0%։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 5.56 մլրդ դրամ կամ 1.46%։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Ա և Կ Համբարձումյաններ» ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 12 ընկերությամբ՝ 1.2%։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.65 մլրդ դրամ կամ 0.96%։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ՅուԷսԷյ Ավտոէքսպորտ ԲՍԵ ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 12 ընկերությամբ՝ 1.2%։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.56 մլրդ դրամ կամ 0.41%։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ընկերությունն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 5 ընկերությամբ՝ 0.5%։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.6 մլրդ դրամ կամ 0.16%։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԱԱ-Մոթորս ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ՝ 0.3%։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.33 մլրդ դրամ կամ 0.35%։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ԶԵԴ Գրուպ ընկերությունն է։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11