GENERAL MOTORS-Ը ՀԵՏ Է ԿԱՆՉՈՒՄ 50 ՀԱԶԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ամերիկյան հայտնի ավտոարտադրող General Motors (GM) ընկերութունը հետ է կանչում աշխատանքի հետ կապված թերություններ ունեցեող 50 հազար ավտոմեքենա: Հետ կանչվող ավտոմեքենաների ցանկում ներառված են Chevrolet Traverse, Buick Enclave և GMC Acadia ապրանքային նշանների մեքենաներ: Ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ «արտադրական խոտանով» ավտոմեքենաների հետ կապված ոչ մի լուրջ վթար չի գրանցվել:
General Motors ընկերությունը մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ է թողարկում աշխարհի շուրջ 34 երկրներում: Ընկերությունն իր արտադրության ավտոմեքենաները վաճառում և տեխսպասարկում է իրականացնում աշխարհի ավելի քան 140 երկրներում:
GM-ի արտադրության ավտոմեքենաներն առավել մեծ պահանջարկ են վայելում ԱՄՆ-ում, Չինաստանում, Բրազիլիայում, մեծ Բրիտանիայում, Կանադայում: