ՃԱՊՈՆԻԱՆ ԱՄՀ-ԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 60 ՄԼՐԴ ԱՄՆ ԴՈԼԱՐ
Եվրոպական տնտեսությանն աջակցելու ու տարածաշրջանի պարտքային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ծրագրերը ֆինանսավորելու նպատակով Ճապոնիան Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) կտրամադրի 60 մլրդ ԱՄՆ դոլարի վարկ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հատկանշական է, որ Ճապոնիան միակ ոչ եվրոպական երկիրն է, որը պատրաստակամություն է հայտնել ներդրում կատարել ԱՄՀ-ի «եվրոպական փրկության կապիտալում»:
Ավելի վաղ G20 անդամ երկրները հայտարարել էին, որ պատրաստ են Արժույթի միջազգային հիմնադրամին տրամադրել 400-500 մլրդ ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսին ԱՄՀ-ն հայտարարել էր, որ իր վարկավորման գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ: