Աշխարհ

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԻՋԵՑՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐԿԸ
12/11/2008 10:27
Կիսվել

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԻՋԵՑՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐԿԸ

Չինաստանի կառավարությունը մտադիր է 3 ամսով իջեցնել երկրից արտահանվող ապրանքների հարկումը: Այս որոշումը ընդունվել այն բանից հետո, երբ 2008թ.-ի հոկտեմբեր ամսվա տվյալներով արտահանման աճը տարեկան կտրվածքով կազմել է միայն 19.5% սեպտեմբեր ամսին գրանցված 21.5%-ի փոխարեն: Չինաստանի կառավարությունում կարծում են, որ հարկերի իջեցում կբերի արտահանման ծավալների աճին և կպահպանի տնտեսական աճի բարձր տեմպերը:

Ընհանուր առմամբ հարկային բեռը կթեթևացվի 3770 անուն ապրանքների համար, որոնք ապահովում են չինական արտահանման 27.9%-ը: Նոր հարկային չափանիշները կսկսեն կիրառվել 2008թ.-ի դեկտեմբերի 1-ից: Նշենք, որ սա այս տարվա ընթացքում արդեն կլինի հարկերի երկրորդ իջեցումը: Նոյեմբերի 1-ից Չինաստանից արտահանվող մոտ 3486 ապրանքատեսակներ արդեն հարկվում են իջեցված հարկերով:

Չինաստանի տնտեսությունը, որի աճը 2008թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով դանդաղել է հասնելով 9%-ի, զարգանում է հիմնականում արտահանման մեծ ծավալների շնորհիվ: Նշենք, որ անցյալ տարվա երրորդ եռամսյակում Չինաստանի ՀԱԱ-ի աճը կազմուլ է 11.9%: ՄԻնչ այժմ չինական արտահանման ծավալները աճում էին տարեկան 20%-ով: Շատ վերլուծաբաններ կարծում են, որ մոտակա ամիսների ընթացքում սույն ցուցանիշը կարող է հավասարվել 0-ի քանի, որ տնտեսական ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ում և Եվրոպայում չինական ապրանքների պահանջարկը կնվազի:

AMP
14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32