
YAHOO!-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 26% ԱՃ
Ամերիկյան Yahoo! ինտերնետային ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության կողմից հրապարակված հաշվետվության համաձայն` Yahoo!-ի ապահոված եռամսյակային զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, աճել է 26%-ով և կազմել 286 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային հասույթը կազմել է 1,22 մլրդ ԱՄՆ դոլար:
Yahoo! Inc. ընկերությունը հիմադրվել է 1994 թվականին: Ընկերությունը ներկայումս մատուցում է ինտերնետային ծառայությունների լայն տեսականի` միևնույն ժամանակ ներկայացնելով աշխարհի առաջատար որոնման համակարգերից մեկը: Ընկերության ծառայություններից օգտվում է շուրջ 0.5 մլրդ ինտերնետ-օգտագործող: