Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
FORBES. ԱՄՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
18/04/2012 15:04
Կիսվել

FORBES. ԱՄՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է ԱՄՆ խոշորագույն հարկատու ընկերությունների վարկանիշային աղյուսակը, որի առաջատար եռյակում ընգրկվել են երկրի խոշորագույն նավթային ընկերությունները: Այսպես, առաջին հորիզոնականն է զբաղեցրել ExxonMobil ընկերությունը, որը 2011 թվականին ԱՄՆ բյուջե է փոխանցել 27,3 մլրդ ԱՄՆ դոլար: 2-րդ և 3-րդ հորիզոնականներում են Chevron և ConocoPhilips ընկերությունները, որոնց կողմից վճարված հարկերի գումարները կազմել են համապատասխանաբար 17,4 և 10,6 մլրդ ԱՄՆ դոլար:

ԱՄՆ խոշորագույն հարկատուների վարկանիշի առաջին հնգյակում ներառվել են նաև JP Morgan Chase բանկային խումբը (8,2 մլրդ ԱՄՆ դոլար) և Wal-Mart ընկերությունը (5,9 մլրդ ԱՄՆ դոլար):

Որպես խոշոր հարկատուներ վարկանիշային աղյուսակում ներառվել են նաև Microsoft-ը (5,3 մլրդ ԱՄՆ դոլար), Wells Fargo բանկը (4,9 մլրդ ԱՄՆ դոլար), IBM-ը (4,2 մլրդ ԱՄՆ դոլար):

Նշենք, որ աշխարհի ամենաթանկ Apple ընկերությունը նույնպես ներառվել է Forbes-ի կողմից կազմված վարկանիշային աղյուսակում. ընկերությունը 2011 թվականի արդյունքներով բյուջեի է փոխանցել 4 մլրդ ԱՄՆ դոլար:

Վարկանիշային աղյուսակը եզրափակել է արագ սննդի սպասարկման ոլորոտւմ համաշխարհային առաջատար McDonald’s ընկերությունը, որը 2011 թվականին վճարել է 2,1 մլրդ ԱՄՆ դոլարի հարկ:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72