Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
5G ցանցի զարգացմանը զուգահեռ՝ Վիվա-ՄՏՍ-ն ընդլայնում և հզորացնում է ամբողջ բջջային ենթակառուցվածքը
06/06/2023 12:37
Կիսվել

5G ցանցի զարգացմանը զուգահեռ՝ Վիվա-ՄՏՍ-ն ընդլայնում և հզորացնում է ամբողջ բջջային ենթակառուցվածքը

Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի համար 2023-ը նշանավորվեց Հայաստանում առաջին 5G ցանցի ներդրումով: 5G ցանցը բոլորովին նոր խոսք է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: 5G ցանցի շնորհիվ Հայաստանը համալրել է հեռահաղորդակցության զարգացած ոլորտ ունեցող երկրների շարքը:

Վիվա-ՄՏՍ-ը մշտապես իրականացնում է իր 3G/4G ցանցերի ընդարձակման և հզորացման աշխատանքներ Երևանում և մարզերում: 2022թ. սկզբից առ այսօր Վիվա-ՄՏՍ-ը տեղադրել է 61 2G նոր կայան, 78 3G նոր կայան, ինչպես նաև՝ 258 4G/LTE նոր կայան:

Ներկայում Վիվա-ՄՏՍ-ի 2G ցանցը հասանելի է բնակչության 99.3%-ին, 3G ցանցը՝ 99.8%-ին, իսկ 4G/LTE ցանցը՝ 99.3%-ին:: 

Վիվա-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է թե՛ սակագնային պլաններից օգտվող բաժանորդների, թե՛ բջջային ինտերնետից օգտվող բաժանորդների և թե՛ շուկայի մասնաբաժնի առումով՝ առհասարակ: 2023թ. առաջին եռամսյակի դրությամբ մեկ բաժանորդին բաժին ընկնող զանգի տևողության առումով ևս Վիվա-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է (MOU): 2022թ. առաջին եռամսյակի համեմատությամբ զգալիորեն աճել է նաև ամսական կտրվածքով մեկ բաժանորդի կողմից սպառված բջջային ինտերնետի (բջջային հեռախոսով) ծավալը (39%): Մեծ պահանջարկ են վայելում Վիվա-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող թվային ծառայությունները, ներառյալ բազմապիսի հավելվածները՝ նախատեսված ֆինանսների կառավարման, ժամանցի, կրթության, առողջ ապրելակերպի համար:

«Վերջերս առաջինը Հայաստանում գործարկեցինք 5G ցանց՝ որպես թվայնացման կարևոր նախապայման: Միևնույն ժամանակ՝ մեզ համար շարունակում է ռազմավարական կարևորություն ներկայացնել 3G/4G ցանցերի զարգացումը, նոր կայանների տեղադրումը հատկապես մարզերում, ներառյալ՝ սահմանամերձ բնակավայրերում: Այս աշխատանքները ներառում են ցանցերի թե՛ ընդլայնում և թե՛ հզորությունների ավելացում: Նոր կայանների գործարկումը թույլ է տալիս ավելացնել ցանցի թողունակությունը, բարելավել ինտերնետ հասանելիության ծառայությունների որակն ու արագությունը, ինչպես նաև էլ ավելի բարձրացնել ձայնային ծառայությունների որակը», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: «Վստահ եմ, որ մեր փորձառությունն ու բարձրորակ ծառայություններ մատուցելու ունակությունը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ավելի կամրապնդեն մեր դիրքերը ՏՀՏ ոլորտում՝ խթանելով երկրում նոր  հնարավորությունների ստեղծումը և նպաստելով նորարարությունների կիրառմանն ու տնտեսական աճին», – նշել է Ավետիսյանը:

Վիվա-ՄՏՍ-ն ունի ֆոտովոլտային արևային համակարգի միջոցով էլեկտրասնուցվող 13 հիմնական կայան: Այն տեղանքներում, որտեղ էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգը հասանելի չէ, Վիվա-ՄՏՍ-ը հիմնականում կիրառում է էլեկտրասնուցման հիբրիդային մեթոդ՝ արևային ֆոտովոլտային կայաններ և կուտակիչ մարտկոցներ: Այլընտրանքային էներգիայի օգտագործումը ոչ միայն ստեղծում է մրցակցային առավելություն, այլև հնարավորություն ընձեռում նպաստել արդի բնապահպանական խնդիրների լուծմանը: Վիվա-ՄՏՍ-ի կողմից այլընտրանքային էներգիայի օգտագործումը բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ընկերության պատասխանատու մոտեցման ցայտուն օրինակ է:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2