
ԲԱՑՎԵԼ Է ARMBOOKEXPO ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Երևանի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվել է Հայ գրատպության 500-ամյակի և «Երևանը՝ 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծերի շրջանակներում կազմակերպված ArmBookExpo միջազգային ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացվում են շուրջ քառասուն երկրներում հրատարակված հային և Հայաստանին վերաբերող 1800 անուն գրքեր: Ներկայացված գրականությունն ամբողջությամբ կտրամադրվի Հայաստանի ազգային գրադարանին, որտեղ կստեղծվի Հայաստանի և հայության մասին ստեղծված գրականության յուրօրինակ հավաքածու:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Ազգային հրատարակիչների ասոցացիայի և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հետ համատեղ: