Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՆՁՆԵԼ Է ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐ
23/04/2012 15:42
Կիսվել

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՆՁՆԵԼ Է ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐ

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ամփոփել է 2006-2011թթ. ընթացքում իր գործունեության հիմնական արդյունքներն ու նախանշել Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների ընդհանուր ռազմավարությունը:

Ասուլիսին մասնակցել են Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմական փաստերին ու քաղաքական շահարկումներին նվիրված «Արդյոք եղե՞լ է հայկական ցեղասպանություն» զեկույցի հեղինակ Ջեֆրի Ռոբերտսոնը և նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի թոռը՝ Յուսսի Բյորնը: Նա, ի դեպ, վերջերս հայտնաբերել է Բոդիլ Բյորնի ձեռագիր այն հուշագրությունները, որոնք նկարագրում են 1915թ. Մուշում տեղի ունեցած կոտորածները և  համարվում էին կորած:

Ասուլիսին հաջորդել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրությունը: Այն ներառում է շուրջ 300 միավոր  հնատիպ սկզբնաղբյուրային  գրականություն, որը ձեռք է բերվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ջևան Չելոյանցի (Մոսկվա), ՎիվաՍել- ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և Տիգրան Քալայջյանի (Կիպրոս) աջակցությամբ:

Ցուցադրության մեջ ներառված գրականությունը բաշխված է տարբեր խորագրերի ներքո: Ներկայացված են ճանապարհորդական նոթեր, դասագրքեր, արևմտահայոց հասարակական, մշակութային, գործարար կյանքին վերաբերող հրատարակություններ:  Առանձին ներկայացված են համիդյան ու Ադանայի կոտորածներին վերաբերող և դրանց հաջորդած հայասիրական բնույթի հրատարակությունները, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, սկանդինավյան  և այլ երկրներում լույս տեսած եզակի հրատարակությունները: Դրանք ամբողջությամբ մարդկության ու քաղաքակրթության դեմ թուրքական քաղաքական վարչակարգերի կողմից իրագործած հանցագործությունների լուրջ ու անհերքելի վկայություն են: Ցուցադրության մեջ ներառնված որոշ գրքեր առկա են միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուի մեջ:

Հայոց ցեղասպանության թանգարանի գիտխորհրդի որոշմամբ՝ ՀՑԹԻ ցուցաբերած աջակցության և Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ավանդի համար Ռալֆ Յիրիկյանը, Ջեֆրի Ռոբերտսոնը և Յուսսի Բյորնը արժանացել են Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալին, որը թողարկվել է «Երախտագիտություն» անվանակարգով:

Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ, ՀՑԹԻ հաստատել է նախատեսվող ծրագրի ընդհանուր ռազմավարությունը: Միջոցառումների ժամանակացույցը հետևյալն է`

– 2012թ. մայիս – հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ԱՄՆ Կարմիր Խաչի հիմնադիր և հայասեր Կլարա Բարտոնի հիշատակին:Ներկայացվելու է Կլարա Բարտոնի պաշտոնական զեկույցը` համիդյան ջարդերից տուժած հայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին: Զեկույցի հայերեն թարգմանությունն ու տպագրությունն իրականացվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

– Սեպտեմբեր – միջազգային գիտաժողով և ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Զմյուռնիայի աղետի 90-րդ տարելիցին:

– 2012թ. ընթացքում – հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով հրատարակվելու է շուրջ 25 անուն գիրք՝ նվիրված Հայոց ցեղասպանության մինչ օրս չուսումնասիրված դրվագներին:

– 2012թ.-լույս են տեսնելու անգլիալեզու «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսի» առաջին երկու համարները: Հանդեսի միջոցով միջազգային գիտական շրջանակներին ՀՑԹԻ ներկայացնելու է իր գործունեության արդյունքները:

– ՀՑԹԻ աշխատանքներ է սկսել Հայոց ցեղասպանության հանրագիտարանի, Հայոց ցեղասպանության ատլասի և Հայոց ցեղասպանության պատկերազարդ պատմության հատորի պատրաստման  ուղղությամբ:

– 2012թ. ընթացքում – արտագնա շրջիկ ցուցադրություններ Լիբանանում, Դանիայում, Շվեդիայում և ԱՄՆ-ում:

– 2012թ. – Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքի կառուցման և հին մասնաշենքի հիմնավերանորոգման աշխատանքները:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6