SAMSUNG-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 81% ԱՃՈՎ
Հարավկորեական Samsung Electronics ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում Samsung-ի զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 81,3%-ով և կազմել 4,44 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 22%-ով և կազմել 39,85 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ հաշվետու եռամսյակում ընկերությունը վաճառել է շուրջ 44 մլն սմարթֆոն: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 3 անգամ:
Ընթացիկ տարում ընկերությունը մտադիր է գրեթե կրկնապատկել սմարթֆոնների և պլանշետ-համակարգիչների վաճառքի ծավալները: