
BP-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Բրիտանական նավթային BP ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում ընկերության ապահոված զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է 18,5%-ով և կազմել 5,92 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել է 9,3%-ով և կազմել 96,7մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ BP-ն հանիսանում է Եվրոպայի խոշորագույն նավթային ընկերություններից մեկը, որը զիջում է միայն Royal Dutch Shell.–ին: