2011Թ.-ԻՆ ՕՆԼԱՅՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԱՃԵԼ Է 23%-ՈՎ
2011 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, օնլայն խաղերի համաշխարհային շուկան աճել է 23%-ով և կազմել 20 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին նշվում է Json & Partners Consulting ընկերության հաշվետվության մեջ:
Ըստ իրականացված ուսումնասիրության արդյունքների՝ նախորդ մեկ տարում ամբողջ աշխարհում օնլայն խաղերի օգտագործողների թվաքանակն աճել է և կազմել 534 մլն մարդ:
Փորձագետների կանխատեսումների համաձայն` 2013 թվականի արդյունքներով ցուցանիշը կկազմի 734 մլն մարդ: