Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
15/05/2012 11:01
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 14-ին ընդունեց Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` պարոն Նիկոյանը վսահություն հայտնեց, որ կորեացի խորհրդարանականների այցը նոր խթան կհանդիսանա ինչպես երկու երկրների, այնպես էլ Ազգային ժողովների միջեւ եղած հարաբերությունների զարգացման համար: ԱԺ նախագահը սերտ եւ ջերմ որակեց հաստատված հայ-կորեական եւ միջխորհրդարանական հարաբերությունները` կարեւորելով դրանց շարունակականությունն ու խորացումը: Նա ընդգծեց Ազգային ժողովների` որպես ներկայացուցչական մարմինների դերը խորհրդարանական դիվանագիտության ընդլայնման ուղղությամբ, ինչը համընդհանուր խաղաղության եւ բարեկամական մթնոլորտի հաստատաման գրավականներից է:

Պարոն Նիկոյանը գոհունակությամբ նշեց երկու երկրների խորհրդարանների միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող լավ փոխհարաբերությունները. 2009 թվականին ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Հարավային Կորեա, որի ընթացքում ստորագրվել է համագործակցության եւ փոխըմբռնման հուշագիր` նոր ազդակ տալով երկկողմ փոխգործակցության զարգացմանը: Արդյունավետ են գործում նաեւ խորհրդարանական բարեկամական խմբերը. կորեական կողմը այցելել է ՀՀ Ազգային ժողով, նոր ուղղություններ են նախանշվել երկկողմ համագործակցության համար:

Երկուստեք կարեւորվեցին միջխորհրդարանական կապերի հետագա աշխուժացումը, ինչպես նաեւ` համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Սամվել Նիկոյանը շնորհակալություն հայտնեց Կորեայի կառավարությանը, որի աջակցության շնորհիվ հնարավոր եղավ հիմնովին վերանորոգել եւ ժամանակակից սարքավորումներով ապահովել խորհրդարանի նիստերի դահլիճը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության  համար` ԿՀ ԱԺ փոխնախագահ Հոն Ջաե Հյոն նշեց, որ վերջին քսան տարում հայ-կորեական հարաբերություններն ակտիվ զարգացում են ապրել, ինչն ապագա համագործակցության հեռանկարներին լավատեսորեն նայելու հիմք է տալիս: Հունիսին կնշվի հայ-կորեական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում գործում է կորեական բաժին, ընդլայնվում է համագործակցությունը տնտեսական, մշակութային, այլ ոլորտներում, եւ  Հոն Ջաե Հյոնի խոսքով` խորհրդարանների խնդիրն է ապահովել նպաստավոր օրենսդրական դաշտ: Երկու երկրներում էլ ձեւավորվում են նոր խորհրդարաններ, եւ երկուստեք հույս հայտնվեց, որ կշարունակվեն համագործակցության ստեղծված ուղղությունները:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` առկա է մեծ ներուժ Հայաստանի եւ Կորեայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար ամենատարբեր` առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում:

Նա նաեւ հույս հայտնեց, որ շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի Կորեական թերակղզում հասնել երկարատեւ խաղաղության` պայմաններ ստեղծելով կորեական ժողովրդի երկու հատվածների վերամիավորման համար:

Ներկայացվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը:

Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության կազմում էր նաեւ պատգամավոր Նահ Յոուն Մին, ով ներկայացրեց իր հեղինակած «Ժամանակակից ողբերգություն» գիրքը: Վերջինիս առաջին գլխում պատմվում է Օսմանյան Թուքիայում իրականացված հայերի ցեղասպանութան մասին, իսկ հեղինակը` ազդված մարդկության պատմության այդ ողբերգական էջից, ամեն տարի ապրիլի 24-ին ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է բոլոր օգտատերերին 20-րդ դարի առաջին եղերագործության մասին: «Ուրախ եմ, որ գտնվում եմ ինձ համար այդքան հոգեհարազատ երկրում եւ հուզվում եմ, որ պիտի այցելեմ Ծիծեռնակաբերդ ու աղոթեմ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի համար»,-նշեց Նահ Յոուն Մին: Նա իր գրքի օրինակ նվիրեց ԱԺ նախագահին:

Շնորհակալություն հայտնելով պատգամավորին հայանպաստ գործունեության համար` պարոն Նիկոյանը նշեց. «Այդպիսի դիրքորոշում կարող է ունենալ հզոր մշակույթ ունեցող ազգի ներկայացուցիչը, ով մտածում է համամարդկային արժեքներով: Որեւէ ազգի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, եւ առաջադեմ պետություններն ու մարդիկ են, որ պայքարում են դրա դեմ»:

Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոն եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները եղան ԱԺ նիստերի դահլիճում, ծանոթացան հայ գործընկերների աշխատանքների առանձնահատկություններին ու պայմաններին:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88