2023թ. հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 28.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 102,087.3 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 25.6%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 6.2%-ով և կազմել 4,043.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 9.2%-ով և կազմել 8,351.2 տոննա։
Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 9.3%-ով և կազմել 3,681.6 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 44.7%-ով և կազմել 6,358.5 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 9.3%-ով և կազմել 12,172.3 տոննա։