ԱՄՆ-ն ու Հնդկաստանը մոտ են նվազագույն հարկային համակարգի վերաբերյալ համաձայնությանը
Հնդկաստանը և ԱՄՆ-ն մոտ են նվազագույն հարկային համակարգի շուրջ համաձայնության գալուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը՝ Գանդինագարում Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիտարամանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելիս:
«Մենք մոտ ենք գլոբալ նվազագույն հարկային համակարգի շուրջ համաձայնության հասնելուն»,- ասել է Ելենը, – «Նաև անհամբեր սպասում ենք Հնդկաստանի հետ աշխատելու ներդրումային հարթակի վրա, որը կնվազեցնի կապիտալի արժեքը և կավելացնի մասնավոր ներդրումները»:
Իսկ Սիթարամանը նշել է, որ հույսը դնում է ամերիկա-հնդկական համագործակցության խթանման վրա՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում ներդրումային հնարավորությունները զարգացնելու և ընդլայնելու առումով։
«Նայելով ապագային՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ սերտ համագործակցության միջոցով հասնելու նշանակալի արդյունքների»,- ընդգծել է նախարարը։
Հիշեցնենք՝ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման շրջանակում, որն անցկացվում է Գանդինագարում: