ԵՄ-ն մտադիր է ավելի քան 45 միլիարդ եվրո ներդնել Լատինական Ամերիկայում
Եվրամիությունը նախատեսում է ավելի քան 45 միլիարդ եվրո ներդնել Լատինական Ամերիկայի երկրներում՝ առաջին հերթին հազվագյուտ հողային նյութերի արդյունահանման, կանաչ էներգիայի և թվային տեխնոլոգիաների զարգացման համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Բրյուսելում Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համայնքի երկօրյա գագաթնաժողովի բացմանն ընդառաջ։
«Այսօր ես ուրախ եմ սկսել ներդրումային գործընկերությունը Լատինական Ամերիկայի համար ԵՄ Գլոբալ պորտալի ներդրումային ծրագրի շրջանակներում: Մենք ներդնում ենք ավելի քան 45 միլիարդ եվրո 135 նախագծերում՝ ենթակառուցվածքների, կարևոր հազվագյուտ հողային նյութերի, կանաչ էներգիայի և ջրածնային վառելիքի արտադրության, թվային տեխնոլոգիաների և արտադրության, նոր սերնդի պատվաստանյութերի ոլորտներում»,- ասել է նա։