
ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԻ ԽՈՐԱՑՄԱՆԸ
Շվեյցարիայի ազգային բանկը նախապատրաստվում է եվրոպական ճգնաժամի խորացմանն ու դրա դեմ պայքարի ծրագրեր է մշակում: Ինչպես նշվում է Բանկի պաշտոնական հայտարարության մեջ՝ Շվեյցարիան պետք է պատրաստ լինի արժութային միության հավանական փլուզմանը:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն կդարձվի Շվեյցարիայի ազգային արժույթի փոխարժեքի կայունացմանը:
Ներկայումս Շվեյցարիայի ԿԲ-ն միջոցներ է ձեռնարկում ֆրանկի և եվրոյի հարաբերակցությունը 1,20 սահմաններում պահելու համար: