ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում որոշել է Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2012թ. համար կիրառել 50 տոկոս զեղչ: Այս նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվել է 15 մլն 600 հազար դրամ։ Կառավարության հայտարարության համաձայն՝ որոշումն ընդունելիս հաշվի են առնվել տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունը։