Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԽԱՂԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ – ԻՏԱԼԻԱ ԽԱՂԻ 4 ՏՈՄՍ
05/06/2012 14:35
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԽԱՂԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ – ԻՏԱԼԻԱ ԽԱՂԻ 4 ՏՈՄՍ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում, «Հայկական ֆուտբոլի վառ ակնթարթներ» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին: Մրցույթի հաղթողները որպես մրցանակ կստանան 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսեր: Մրցույթն իրականացվում է «ԱրմենՏել» ընկերության և «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման հետ համագործակցության շրջանակում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարահանել հետաքրքիր և ուշագրավ ակնթարթներ նվիրված Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպմանը կամ պարզապես Հայաստանի ֆուտբոլի հավաքականին և մինչև հունիսի 8-ը ժամը 17:00-ն ներառյալ ուղարկել նկարը [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով հունիսի 11-ին մինչև ժամը 15:00-ն կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի  Beeline Armenia էջում: 

Մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով Like, իսկ երկրորդը կընտրի հանձնաժողովը, որը  կազմված է «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման,  «ԱրմենՏել» ընկերության, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ներկայացուցիչներից: Յուրաքանչյուր հաղթող մասնակից կստանա Հայաստան-Իտալիա խաղի երկու տոմս: Մրցույթի կազմակերպիչներին առավել դուր եկած ևս երկու մասնակիցներ կստանան խրախուսական մրցանակներ:

«Շուտով Հայաստանի հավաքականը կսկսի ելույթները Աշխարհի Առաջնության ընտրական փուլում, և շատ կարևոր է, որպեսզի ֆուտբոլիստները զգան երկրպագուների աջակցությունը ոչ միայն մարզադաշտում: Հայտարարելով մրցույթը` մենք առաջարկում ենք երկրպագուներին կիսել հավաքականի խաղից ստացած վառ տպավորությունները և արտահայտել իրենց աջակցությունը: Իսկ մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան սատարելու մեր ֆուտբոլիստներին նաև մարզադաշտում, իբրև մրցանակ ստանալով սեփական հարկի տակ Իտալիայի ընտրանու հետ կայանալիք Հայաստանի հավաքականի առաջին պաշտոնական հանդիպման տոմսերը», – նշել է «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մրցույթն ավարտվում է հունիսի 18-ին. հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Facebook-ի Beeline Armenia էջում՝ http://www.facebook.com/beeline.am հասցեում:

Մրցույթի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Նշենք, որ 2012 թվականի մայիսի 30-ին «ԱրմենՏել»  ընկերությունը հայտարարեց «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման հետ համագործակցության մասին, որի շրջանակում ընկերությունը կաջակցի FAF կողմից իրականցվող միջոցառումներին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2