Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է FAO-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
13/06/2012 11:09
Կիսվել

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է FAO-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը երեկ՝ հունիս 12-ին, ընդունել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվիրակության ղեկավար Մեթյուն Քահանեի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում Սերգո Կարապետյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ նախարարությունը սերտորեն համագործակցում է կազմակերպության հետ` գոհունակություն հայտնելով, որ այն հետևողական է իր կողմից օժանդակություն ստացած ծրագրերի իրականացման ընթացքի ու արդյունավետության նկատմամբ:

«2004 թվականից սկսելով համագործակցությունը FAO-ի հետ՝ իրականացրել ենք 50-ից ավելի ծրագիր, և դրանցից որևէ մեկը չի կարելի թերագնահատել իր կարևորությամբ: Վերջին երկու տարում մեր համագործակցությունը նոր փուլ թևակոխեց: Համոզված եմ, որ այն ավելի կխորանա և առարկայական կդառնա FAO-ի և գյուղատնտեսության նախարարության միջև կնքված քառամյա աջակցության ծրագրից հետո», – շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար` նշել է Սերգո Կարապետյանը:

Իր հերթին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվիրակության ղեկավար Մեթյուն Քահանեն, մանրամասնելով իր ղեկավարած առաքելության գործառույթները, նշել է, որ ներկայում իրենց նպատակն է տեսնել իրականացված ծրագրերի գործնական ազդեցությունը ոլորտի զարգացման վրա: Հիմնական առաքելությունը կկայանա օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6