Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՊԵԿ-Ն ԱՌԱՋՆԱՅԻՆ ԴԵՐ Է ՏԱԼԻՍ ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
14/06/2012 11:52
Կիսվել

ՊԵԿ-Ն ԱՌԱՋՆԱՅԻՆ ԴԵՐ Է ՏԱԼԻՍ ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝  վերջին տարիներին այս կառույցի կողմից իրականացվող բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունի կադրային քաղաքականությունը:Համակարգը բանիմաց և  բարձրակարգ մասնագետներով անընդհատ համալրելու գործընթացը մշտապես գտնվում է կոմիտեի ղեկավարության ուշադրության ներքո:

Կարևորելով յուրաքանչյուր հարկային և մաքսային ծառայողի դերը՝ ՊԵԿ-ը ներդրել է հարկային և մաքսային ծառայության անձնակազմի կանոնավոր և համապարտադիր ուսուցման մեխանիզմ: Համակարգի կադրերի շարունակական վերապատրաստման գործառույթը վերապահված է ՊԵԿ նորաստեղծ  «Ուսումնական կենտրոն»-ին, որը գործում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղակայված նորակառույց շենքում: Կենտրոնի առջև դրված հիմնական  խնդիրներն են՝ ապահովել հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստում, վերաորակավորում, մասնագիտական որակավորման բարձրացում, հատուկ ուսուցում և տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստում:

«Ուսումնական կենտրոն»-ի աշխատանքներին ծանոթանալու նպատակով երեկ՝ հունիսի 13-ին, կենտրոն է այցելել կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նա շրջել է «Ուսումնական կենտրոն»-ում, հետևել ուսումնական գործընթացներին, զրուցել նաև  դասընթացների մասնակիցների հետ: Շնորհավորելով բոլորին՝ Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ  համակարգի բոլոր աշխատակիցները` քաղծառայողներից մինչև ստուգող տեսուչներ, մաքսային մարմիններում սահմանային մաքսակետերի տեսուչներից մինչև վերադաս մաքսային մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ պետք է մասնակցեն ուսումնական ծրագրերին. «Նպատակը մեկն է` կադրերի հետ տարվող աշխատանքներում ունենալ ճիշտ գնահատականներ և կարողանալ ստեղծել կադրային ռեսուրսներ»:

Դասընթացների ավարտին հարկային և մաքսային ծառայողների գիտելիքները գնահատվելու են որակավորման հանձնաժողովի կողմից` հաշվի առնելով նաև ուսումնական պրոցեսի ընթացքում ստացված գնահատականները:  Կոմիտեի նախագահը կոչ է արել ակտիվ ներգրավվել ուսումնական գործընթացներին, բացառել նախկինում գոյություն ունեցող ձևական մոտեցումները:

Ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինված լսարաններում առավելագույն հարմարավետ պայմաններ են  ստեղծված ուսումնական գործընթացների համար:

Կենտրոնում արդեն մեկնարկել են «Հարկատու-3» էլեկտրոնային կառավարման համակարգ» և «Հարկային ստուգումներ և հսկողություն» թեմաներով դասընթացներ` հարկային(տարածքային) տեսչությունների տեղեկատվության, վերլուծության և անձնական հաշվի քարտի վարման գործառույթներն իրականանցող և «Ստուգումների» բաժնի աշխատակիցների համար` նպատակ ունենալով ապահովել ՊԵԿ-ում «Հարկատու-3» էլեկտրոնային համակարգի համատարած ներդրումը, կիրառումը, ինչպես նաև  հսկողական աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը և գործնական հմտությունների մակարդակի բարձրացումը:

Տեղեկացնենք, որ կատարված աշխատանքների և ներդրված ծրագրերի արդյունավետության գնահատման և գործնականում առաջացած խնդիրներին առավել ճիշտ լուծումներ տալու նպատակով տարեկան աշխատանքային և ուսումնական ծրագրով նախատեսվում է շուրջ 1000 հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստում: Ուսումնական գործընթացներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով դասընթացներն անցկացվում են նաև Արաբկիրի հարկային տեսչության շենքում տեղակայված «Ուսումնական կենտրոն»-ի մասնաճյուղում: Իսկ մաքսային ծառայողները տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք կբերեն Արարատյան տարածաշրջանային մաքսատան շենքում տեղակայված մաքսային նորաստեղծ մասնաճյուղում: Առաջիկայում կոմիտեն մտադիր է «Ուսումնական կենտրոն»-ի միջոցով կազմակերպել նաև հարկ վճարողների  ուսուցման խնդիրները:

Այսպիսով, Երևանի, շուտով նաև Դիլիջանի ուսումնական կենտրոնների գործարկմամբ ավարտին կհասցվի ՊԵԿ-ի եռաստիճան ուսումնական ծրագիրը, որի շնորհիվ արդեն նոր քայլեր կձեռնարկվեն մասնագետների վերապատրաստման և վերլուծական կարողությունների բարձրացման ուղղությամբ` նոր որակ ու մոտեցում ներդնելով ՊԵԿ կադրային քաղաքականությունում և ուսումնական գործընթացներում: Ի դեպ, կոմիտեն միաժամանակ քայլեր է ձեռնարկում Դիլիջանի ուսումնական կենտրոնում նաև միջազգային փորձագետների միջոցով ուսումնական գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08