Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՁԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 4 ԱՆԳԱՄ
14/06/2012 12:13
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՁԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 4 ԱՆԳԱՄ

Ձկնաբուծությունը ՀՀ գյուղատնտեսության հեռանկարային ոլորտներից է, և այս ոլորտում առկա խնդիրները պահանջում են հնարավորինս արագ լուծում:

Վերջին 2 տարիներին մեր հանրապետությունում լճակային ձկների արտադրության ծավալներն ավելացել են շուրջ 23%-ով և 2009թ–ի 5280 տոննայի դիմաց 2011թ–ին հասել 6814 տոննայի (911 տոննա թառափ, 3802 տոննա սաղմոնազգի ձկներ, 2101 տոննա կարպ, ծածան, պնդաճակատ, սպիտակ ամուր և այլն):

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այսօր պաշտոնապես գրանցված շուրջ 250 ձկնաբուծական տնտեսությունները զբաղեցնում են 2677 հեկտար ջրային մակերես: Ըստ մասնագետների՝ նշված ջրային մակերեսների օգտագործման արդյունավետությունը դեռևս ցածր է. խնդիր, որի լուծումը ոլորտի կարևոր առաջնահերթություններից է:

Ձկնաբուծության զարգացման կարևոր խթաններից մեկը նաև ձկան արտահանման գործընթացի կազմակերպումն է: Անցյալ տարի Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն ձկան արտահանման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ ու ջանքերով 24 ձկնաբուծական տնտեսություններում ռուսական կողմի անցկացրած դիտարկումների արդյունքում նշված տնտեսությունները հնարավորություն ստացան կազմակերպել թարմ և սառեցված ձկնեղենի արտահանումը ՌԴ:Այս հանգամանքը նպաստեց Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ձկան արտահանման ծավալների կտրուկ ավելացմանը: Եթե 2010 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 428 տոննա ձուկ, ապա 2011 թվականին ձկան արտահանման ծավալներն ավելացան գրեթե 4 անգամ՝ կազմելով 1634,7 տոննա:

Ներկայումս նախարարության կողմից աշխատանքներ են տարվում արտահանող կազմակերպությունների ցանկը ընդլայնելու ուղղությամբ:

Հատկանշական է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՄԱԿ–ի՝ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համագործակցության շնորհիվ Հայաստանը 2011 թվականին դարձավ Կենտրոնական Ասիայի և Կովկասյան երկրների ձկնաբուծական միջազգային կոմիտեի անդամ, հանգամանք, որը կնպաստի Հայաստանում ձկնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, ձկնաբուծական միջազգային կառույցներին մեր հանրապետության առաջատար ձկնաբուծարանների ինտեգրմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12