Վրաստանն ու Իսրայելը հաջորդ տարի կսկսեն ազատ առևտրի շուրջ բանակցությունները
Վրաստանը և Իսրայելը երկու երկրների միջև ազատ առևտրի շուրջ բանակցությունները կսկսեն 2024-ին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Իսրայելի իր պաշտոնակից Բենյամին Նեթանյահուի հետ կայացած հանդիպման արդյունքները։
Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով Իսրայել էր մեկնել օգոստոսի 16-ին՝ գլխավորելով կառավարական պատվիրակությունը։
Մայիսին Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Իսրայելի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարար Նիր Բարկատը հռչակագիր էին ստորագրել երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի նպատակահարմարության ուսումնասիրությունն ավարտելու վերաբերյալ։