
Վլադիմիր Պուտին. BRICS երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը գերազանցել է 230 միլիարդ դոլարը
BRICS-ի մյուս անդամների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն արդեն կազմում է ավելի քան 230 միլիարդ դոլար: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ BRICS բիզնես ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
«BRICS-ի գործընկերների հետ մեր ապրանքաշրջանառությունն ավելացել է 40.5%-ով և կազմել ռեկորդային՝ ավելի քան 230 միլիարդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, այն աճել է 35.6%-ով՝ հասնելով 134.7 միլիարդ դոլարի»,- ասել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին մասնակցում է տեսակապով։ Յոհանեսբուրգում գտնվող ռուսական պատվիրակությունը գլխավորում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Գագաթնաժողովը կտևի օգոստոսի 22-24-ը։