Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023թ. հունվար-հունիսին կազմել է 8.9 մլրդ դոլար, առաջատար գործընկերը Ռուսաստանն է
24/08/2023 18:46
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023թ. հունվար-հունիսին կազմել է 8.9 մլրդ դոլար, առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2023թ. հունվար-հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 8.9 մլրդ դոլար, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 3.75 մլրդ դոլարով կամ 72.90%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3.081 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 87.29%-ով կամ 1.436 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1.012 մլրդ դոլար, աճ՝ 48.84%։ Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 494.61 մլն դոլար, աճ՝ 234.88%։

Չորրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ 390.75 մլն դոլար, աճ 151.96%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան՝ 348.56 մլն դոլար, աճ՝ 81.44%։ Վեցերորդը Իրանն է՝ 344.18 մլն դոլար, աճ՝ 11.83%։ Յոթերորդը Ճապոնիան է՝ 222.87 մլն դոլար, աճ՝ 407.14%։ Ութերորդ հորիզոնականում Նիդերլանդներն է՝ 205.61 մլն դոլար, աճ՝ 46.90%։ Իններորդը Իտալիան է՝ 199.877 մլն դոլար, աճ՝ 41.03%։ Տասնյակը եզրափակում է Վրաստանը՝ 132.23 մլն դոլար, անկում՝ 17.63%։

Ինչ կայանում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 83.81%-ով և կազմել 3.291 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 3.213 մլրդ դոլար, աճ՝ 86.10%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 44.14%-ով և կազմել 1.414 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 76.54%-ով և կազմել 4.195 մլրդ դոլար։

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32