Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
29/06/2012 11:20
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Երեկ՝ հունիսի 28-ին, տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի մամուլի ասուլիսը` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկի վերաբերյալ:

Ասուլիսի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց հունիսի 19-ից 20-ը Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլի ընթացքը: Բանակցությունների առաջին փուլին մասնակցելու նպատակով Բրյուսել էր մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունը կազմված էր ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերի, ֆինանսների, արդարադատության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Մտավոր սեփականության գործակալության և ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներից:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են ԽՀԱԱԳ բանակցային բոլոր ուղղությունների համար «Հիմնախնդիրների փաստաթղթերը»:

«ԽՀԱԱՀԳ բանակցությունները սկսելու համար Հայաստանի առջև դրված նախապայմաններից է` առևտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարական և բուսասանիտարական միջոցների, մտավոր սեփականության իրավունքների ու ընդհանուր համակարգման ոլորտներում գլխավոր առաջնայնությունների կատարումը»,- ասաց Գ. ՄԵլքոնյանը:

Հայկական և եվրոպական կողմերի բանակցային թիմերի միջև զուգահեռ ձևաչափով կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են ԽՀԱԱԳ բանակցային բոլոր ուղղությունների համար «Հիմնախնդիրների փաստաթղթերը»: Բանակցությունների ընթացքում հայկական և եվրոպական կողմերը ներկայացրել և քննարկել են վերոնշյալ բանակցային ուղղությունների և առնչվող փաստաթղթերի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու մոտեցումները: Քննարկվել են նաև բանակցային գործընթացին առնչվող հարցեր:

Բանակցությունների արդյունքում ձևավորվել է համապատասխան փաստաթուղթ, որտեղ ամրագրվել են մինչև բանակցությունների երկրորդ փուլը կողմերի պարտավորությունները: ԽՀԱԱԳ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի 2012 հոկտեմբերի 1-5-ը Բրյուսելում, որի ընթացքում կողմերը կքննարկեն և կբանակցեն ԽՀԱԱԳ համաձայնագրի գլուխների նախագծերի տեքստերը:

Ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը նաև նշեց, որ հոկտեմբերին ձեռք կբերվեն համաձայնագրի բուն բովանդակային պայմանավորվածությունները: ԵՄ-ն առաջիկայում պատրաստելու է համաձայնագրին համապատասխան տեքստերի 15 գլուխները, որոնք Հայաստանին կներկայացվեն հուլիսի վերջին: Դրանք ևս քննարկվելու են հոկտեմբերի հանդիպման ժամանակ: Մինչ այդ ԵՄ-ի ներկայացրած տեքստերը կքննարկվեն ՀՀ կառավարության, գործարաների, հասարակական կազմակերպությունների հետ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45