Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Շախմատի կայծակնային մրցաշար և ցուցահանդես նվիրված Մոսկվայի 876-ամյակին
04/09/2023 14:05
Կիսվել

Շախմատի կայծակնային մրցաշար և ցուցահանդես նվիրված Մոսկվայի 876-ամյակին

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) մեկնարկել են Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումները, որի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ կազմակերպվող շախմատի 4-րդ ամենամյա մրցաշարը և Մոսկվայի պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացումը։ 

150 ավելի շախմատիստներ մրցել են 13 տուրերում՝ շրջանաձև մրցակարգով։ Եզրափակչում էին 6 մարզիկներ, որոնք մրցեցին 8 միջազգային գրոսմայստերների հետ: Մասնակիցների թվում էր շախմատիստ, գրոսմայստեր (2017), մինչև 16 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոն (2016) Հայկ Մարտիրոսյանը, որը վերջերս Ալմաթիում կայացած կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում գրավեց երրորդ տեղը և երկրորդ տեղը Timisoara Grand Prix Rapid մրցաշարում:

«Հաճելի է մասնակցել նման մրցաշարերի։ Ի վերջո, սա ևս մեկ հնարավորություն է խաղալու և մրցելու ընկերների հետ» ,- նշեց Հայկ Մարտիրոսյանը։

«Տարեցտարի մրցաշարի անցկացման մասշտաբները մեծանում են։ Արդեն 4-րդ տարին է սերտ գործակցում ենք Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ։ Եզրափակիչ անցած մասնակիցները խաղում էին Հայաստանի ուժեղագույն շախմատիստների հետ: Ուրախ եմ, որ հնարավորություն կա անցկացնելու նման միջոցառումներ, որոնց միջոցով մեծանում է հետաքրքրությունը շախմատի նկատմամբ»,– նշեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։

Մրցաշարի կիսաեզրափակչում իր ուժերն է փորձել նաև ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:

«Արդեն 50 տարի շախմատ եմ խաղում, բայց ոչ այնքան պրոֆեսիոնալ, որքան այստեղ ներկա շախմատիստները։ Շախմատի հանդեպ իմ սերը դեռ մանկուց է։ Հայաստանը եզակի երկիր է, որտեղ ծնվում են հրաշալի շախմատիստներ»,  – նշեց Ալեքսանդր Կոնյուկը։

 Համառ պայքարում հաղթեցին Էմին Օհանյանը (1-ին տեղ), Տիգրան Պետրոսյանը (2-րդ տեղ) և Հայկ Մարտիրոսյանը (3-րդ տեղ): Մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով, գավաթներով և մեդալներով:

«Մեծ պատիվ է, որ նման պրոֆեսիոնալները և ճանաչված վարպետները մասնակցում են մեր մրցաշարին: Փորձում ենք անել հնարավորը, որպեսզի մրցաշարի կազմակերպումը լինի բարձր մակարդակով։ Հուսով ենք, որ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ գործակցությունը կշարունակի զարգանալ և տարեցտարի մեր մրցաշարի մասնակիցների թիվը կավելանա»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ 

Մրցաշարի բոլոր մասնակցիները ծանոթացան կենտրոնում բացված ցուցահանդեսին, որը ներկայացնում է Մոսկվայի տեսարժան վայրերը։ Ռուսական աշխարհագրական ընկերության հետ բացված ցուցահանեսը ներկայացնում է քաղաքի ճարտարապետությունը, փողոցները, բնակիչների սովորություններն ու ավանդույթները, տրանսպորտաին ցանցերը։ 

«Այսօր Մոսկվան աշխարհի ամենաարագ զարգացող մեգապոլիսներից է։ Այն իրավամբ համարվում է ամենագեղեցիկ և հարմարավետ քաղաքներից մեկը, որն իր մոտ է տանում շատ  տաղանդավոր մարդկանց։ Նրանց թվում քիչ չեն հայերը, որոնք Մոսկվայի պատմության ընթացքում իրենց ներդրումն են ունեցել նրա բարգավաճման գործում։ Իզուր չէ, որ մինչև օրս մայրաքաղաքում կարելի է տեսնել բազմաթիվ պատմական շենքեր, որոնք կառուցվել են հայերի կողմից», – ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

 «Իր տեսակի մեջ եզակի ցուցահանդես է, այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես է փոխվել Մոսկվան, ծանոթանալ արխիվային նյութերի։ Կարծում եմ յուրաքանչյուրն իր համար նոր, հետաքրքիր փաստեր կբացահայտի Մոսկվայի մասին»,– ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանի ատաշե Դենիս Նազարովը։ 

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մոսկվայի օրվան նվիրված տոնական միջոցառումներն անցկացնում է Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի հովանու ներքո և ՀՀ-ում ՌԴ դեսպանության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45