Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.65+1.18 WTI - 70.10+1.04
COMEX:  GOLD - 2635.50+0.15 SILVER - 30.28-0.03
COMEX:  PLATINUM - 960.50+0.83
LME:  ALUMINIUM - 2527.00-0.30 COPPER - 8912.00-0.32
LME:  NICKEL - 15292.00-0.42 TIN - 28542.00-0.51
LME:  LEAD - 1986.00+0.30 ZINC - 2984.50+0.44
FOREX:  USD/JPY - 157.13+0.10 EUR/GBP - 1.0403+0.13
FOREX:  EUR/USD - 1.0403+0.13 GBP/USD - 1.2542+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.91 NASDAQ - 20031.13+1.35
STOCKS US: S&P 500 - 6040.04+1.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39036.85-0.32 TOPIX - 2727.26+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+1.08 SSEC - 3393.53+1.26
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.42 CAC40 - 7282.69+0.14
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
24/12/2024  CBA:  USD - 395.75+0.17 GBP - 496.07-0.26
24/12/2024  CBA:  EURO - 411.42+0.33
24/12/2024  CBA:  GOLD - 33257.09-19.42 SILVER - 376.68+10.46
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 12 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
09/07/2012 14:54
Կիսվել

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 12 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ

Այսօր՝ հուլիսի 9-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Աստվածատրյանը ստորագրել են փոխառության համաձայնագիր, որի շրջանակում Միջազգային զարգացման ընկերակցության կողմից մեր երկրին կտրամադրվի 7.8 մլն ՓՀԻ գումարի չափով վարկ (շուրջ 12 մլն ԱՄՆ դոլար)`  «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» իրականացման համար:

Ծրագիրը նպատակաուղղված է օժանդակել Հայաստանի եկամուտների վարչարարության համապարփակ արդիականացմանը: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին հնարավորություն կընձեռվի արդիականացնել բիզնես գործընթացները, ընդլայնել էլեկտրոնային կառավարման կիրարկումը, ինչպես նաև ներդնել առավել հասցեական, ռիսկերի վրա հիմնված ռազմավարություն, որը հենվում է հարկային պարտավորությունների կամավոր կատարման վրա:

Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 5-ը` արտոնյալ, տարեկան 1.25 % տոկոսադրույքով` հաշվարկված վարկի առհանված հաշվեկշռի նկատմամբ: ՀՀ կողմից վճարվելու է նաև վարկի չառհանված ֆինանսավորման հաշվեկշռի նկատմամբ մինչև 0.5% կոմիսիոն վճար և վարկի առհանված հաշվեկշռի նկատմամբ` տարեկան 0.75% սպասարկման վճար:

24/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.75
+0.17
Եվրո (EUR)
411.42
+0.33
Ռուբլի (RUR)
3.97
+0.04
Լարի (GEL)
141.09
-0.11
33257.09
-19.42
Արծաթ
376.68
+10.46