ՍԵՄԻՆԱՐ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և ՀՀ ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպել են համատեղ սեմինար՝ պետական գնումների և այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Մամուլի ծառայությունը:
Ըստ տարածած հայտարարության՝ սեմինարը վերաբերել է շինարարության ոլորտին։ Սեմինարի մասնակիցները, մասնավորապես՝ «էՌ ԸՆԴ ՎԻ» ընկերության նախագահ Ռուբեն Շահմուրադյանը և Հայաստանի շինարարների միության գործադիր տնօրեն Գուրգեն Մինասյանը շեշտել են այդ ոլորտում առկա թերությունները և սուբյեկտիվ դրսևորումները, հանդես են եկել առաջարկություններով, որոնց անդրադարձել է «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արթուր Առաքելյանը։
Ակտիվ և կառուցողական քննարկումներից հետո ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը եզրափակել է, որ նման քննարկումները շարունակվելու են՝ ըստ ոլորտների։