ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ է այցելել Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը։ Ինչպես նշվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հայտարարության մեջ՝ հյուրի խնդրանքով ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը ներկայացրել է Պալատի գործառույթները և, մասնավորապես, արտաքին կապերը։
Հայ-բրիտանական տնտեսական կապերը առավել ակտիվացնելու նպատակով Արայիկ Վարդանյանը առաջարկել է համագործակցության հուշագիր ստորագրել և նախապատրաստել գործարար ֆորումներ երկու երկրների պալատների համատեղ ուժերով, ինչը կարող է կարևոր խթան դառնալ համատեղ ծրագրեր իրականացնելու առումով։