Կրիպտո

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
Իսրայելը պլանավորում է CBDC թողարկել․ Ժամկետները հայտնի չեն
14/09/2023 21:00
Կիսվել

Իսրայելը պլանավորում է CBDC թողարկել․ Ժամկետները հայտնի չեն

Իսրայելի կենտրոնական բանկը աշխատում է ազգային թվային արժույթի վրա (CDBC), սակայն պարզ չէ, թե երբ այն կթողարկվի:

Իսրայելի բանկի կառավարիչ Ամիր Յարոնը համաժողովի ժամանակ ասաց, որ կառույցն առաջ է տանում թվային շեկելի իր ծրագրերը՝ մատնանշելով երկրի վճարային համակարգերը բարելավելու անհրաժեշտությունը։ Սակայն նա չի ասել, թե երբ կստեղծվի նման արժույթ, երեքշաբթի՝ սեպտեմբերի 12-ին հայտնել է Reuters-ը:

«Թվային շեկել թողարկելու ենք, թե ոչ, դեռևս բաց հարց է», – նշել նա:

Իսրայելը առաջին անգամ հետաքրքրություն է հայտնել CBDC-ի թողարկման հարցում 2017թ․, իսկ 2021թ․ ուժեղացրել է իր հետազոտությունները՝ համաձայն զեկույցի: Այսպիսով, երկիրը ընդգրկվում է աշխարհի երկրների 93%-ի շարքերում, ովքեր գտնվում են CBDC նախագծի առնվազն հետազոտական փուլում:

Եվ այս ամենը՝ համաձայն Միջազգային Հաշվարկների Բանկի (BIS) հուլիսին հրապարակված հարցման, որը ցույց է տվել, որ թվային արժույթների գործարկմանն ուղղված ջանքերն աճում են, քանի որ կարճաժամկետ CBDC թողարկումը նվազում է:

«Հարցումը ցույց է տալիս, որ 2030թ․ կարող են լինել 15 մանրածախ և 9 մեծածախ CBDC, որոնք հրապարակայնորեն շրջանառվում են», – ասել BIS-ը՝ նշելով, որ մանրածախ CBDC-ների վրա աշխատանքն ավելի մեծ առաջընթաց է գրանցում, քան մեծածախ CBDC-ների մշակման նախագծերը:

Կենտրոնական բանկերը միակը չեն, որոնք աջակցում են CBDC-ներին, նրանց աջակցում են նաև մասնավոր ընկերությունները։ Aptos Labs-ը անցյալ ամիս համագործակցեց Microsoft-ի հետ, օրինակ՝ ուսումնասիրելու «ակտիվների թոքենավորումը, վճարումները և CBDC-ները, որոնք հետագայում կխթանեն Web3-ի ընդունումը ֆինանսական ծառայություններ մատուցող ձեռնարկությունների շրջանում»:

Ինքնիշխան թվային արժույթների գաղափարը լայն տարածում է գտել, քանի որ աշխարհն ավելի ու ավելի է ընդունում թվային գործարքները: «Կան բազմաթիվ տեխնիկական առավելություններ, որոնք դուք ունեք թվային արժույթով և պարզապես չեք կարող անել ավանդական փողերով», – PYMNTS-ին այս ամիս հրապարակված հարցազրույցում ասաց Ջեյմս Ուոլիսը՝ Ripple ձեռնարկությունների կրիպտո լուծումների մատակարարի փոխնախագահը՝ կենտրոնական բանկերի ներգրավման գծով:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15