YAHOO!-Ի ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 1%-ՈՎ
Ամերիկյան Yahoo! Inc. ինտերնետային ընկերությունն ամփոփել է 2012 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում, տարեկան կտրվածքով, ընկերության հասույթն աճել է 1%-ով և կազմել 1,218 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, 2012 թվականի ապրիլ-հունիս ժամանակահատվածի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կրճատվել է 4%-ով և կազմել է 226 մլն ԱՄՆ դոլար:
Yahoo! Inc. ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին: Ընկերությունը ներկայումս մատուցում է ինտերնետային ծառայությունների լայն տեսականի` միևնույն ժամանակ ներկայացնելով աշխարհի առաջատար որոնման համակարգերից մեկը: Ընկերության ծառայություններից օգտվում է շուրջ 0,5 մլրդ ինտերնետ-օգտագործող: